Շանթ Սարգսյանը Dubai Open-ի շախմատային մրցաշարի առաջատարներին զիջում է կես միավորով

09:46, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարի երրորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կիսել է միավորը, Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել, իսկ Շանթ Սարգսյանը առավելության է հասել ղազախ մրցակցի նկատմամբ:

Հաղթանակ է տոնել նաև Էրիկ Գասպարյանը:

Այժմ Շանթ Սարգսյանն ունի 2,5 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորով:

Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին: 


© 2009 ARMENPRESS.am