Spin the magic. Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել

20:21, 8 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ, մրցույթի հաղթող Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այն «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի խորհրդանիշի անվանումն ունի՝ «պտտիր կախարդանքը» (Spin the magic):

Երգի հեղինակն է «Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը: Այն կհնչի շաբաթ՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողն է, նրա հաղթանակի շնորհիվ այս տարի Երևանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ»-ը:


© 2009 ARMENPRESS.am