Զբոսաշրջության կոմիտեի նախագահն Իտալիայում և Ֆրանսիայում կմասնակցի Հայաստանին նվիրված միջոցառումների

21:20, 16 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը մարտի 23-26-ը կգործուղվի Իտալիա (Վենետիկ), որտեղ կմասնակցի Հայաստանին նվիրված առևտրային միջոցառմանը, իսկ մարտի 26-29-ը՝ Ֆրանսիա (Փարիզ և Լիոն)՝  մասնակցելու համար հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներից, որոնք հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։


© 2009 ARMENPRESS.am