ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

12:08, 14 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության մարտի 14-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը»,- ասաց Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am