ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման իրավակարգավորումների փոփոխության առաջարկներ

14:13, 14 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն 2023 թվականի ընթացքում իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի, ոլորտի ներպետական օրենսդրության ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, որի արդյունքներով ներկայացվել են իրավակարգավորումների փոփոխության առաջարկներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին 3 տարիների ընթացքում պարեկային ծառայությունում ընդգրկվելու ցանկություն հայտնած կանանց ավելի քան 60%-ը չի հաղթահարել ընդունելության` օրենսդրությամբ սահմանված քաշի և հասակի ցուցանիշները:

Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրության և դրա շրջանակում ներկայացված առաջարկների արդյունքում չափորոշիչները ենթարկվել են փոփոխության:

Ուսումնասիրությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագրի շրջանակում։

Տեսանյութում նշված հարցերին են անդրադառնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։




© 2009 ARMENPRESS.am