ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

15:59, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ապրիլի 20-ին կայցելի Թուրքիա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին Էրդողանն ընդունելու է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որտեղ էլ տեղի են ունենալու բանակցությունները:  

Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ նշել էր, որ Պաղեստինի ղեկավարությունից հյուր է լինելու Թուրքիայում, սակայն չէր հստակեցրել, թե խոսքն ում մասին է։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթվա վերջին ծրագրում է այցելել Թուրքիա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հեռանկարները և երկկողմ հարաբերությունները։

Ըստ TRT հեռուստաալիքի՝ դիվանագիտական ​​աղբյուրները նշում են, որ ծրագրվում են  բանակցություններ Շուքրիի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։


© 2009 ARMENPRESS.am