Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները

18:19, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Վարչապետի հանձնարարությամբ, Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն)` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով Ծառայության գնահատմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս՝ այդ թվում. 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հարկ է համարել փաստել, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառ հանդիսացած հնարավոր համակարգային խնդիրները և ոլորտում առկա բացթողումները պարզելու և հետագայում դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Ծառայության կողմից քննարկումներ են կազմակերպվել կառուցապատող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշյալ քննարկումների շրջանակներում վեր են հանվել հիմնական խնդիրները և ենթադրյալ բացթողումները, որոնց արդյունքներով Ծառայության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Նշվում է, որ վերոգրյալ խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման նպատակով Ծառայության կողմից Վարչապետին են ներկայացվել ընթացակարգային և կառավարչական բնույթի մի շարք առաջարկություններ՝ հանձնարարել լիազոր մարմիններին խստացնելու վերահսկողությունը տվյալ գործընթացների նկատմամբ, լավարկելու և կատարելագործելու ծրագրերի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև մշակելու լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության համապատասխան ձևաչափեր և ապահովելու վերջիններիս պատշաճ կիրառությունը: Միևնույն ժամանակ, առաջարկվել է հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել կանխարգելելու համար նմանատիպ բացթողումների և խախտումների` ապագայում կրկնվելու հավանականությունը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:


© 2009 ARMENPRESS.am