Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

08:46, 24 Ապրիլ, 2024

ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ևերիտասարդների ընտրանիները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Ռիմինի քաղաքում մեկնարկող Եվրոպայիառաջնության մրցումային առաջին օրը կկայանա մեծահասակների որակավորման փուլը: Ապրիլի25-ին կլինի երիտասարդների որակավորման փուլը:

Առանձին գործիքների եզրափակիչները կլինեն ապրիլի 26-ին: Իսկ ապրիլի 27-իներիտասարդների առանձին գործիքների եզրափակիչի օրն է:

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ընտրանու կազմում են Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը և ԷրիկԲաղդասարյանը:

Երիտասարդներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Համլետ Մանուկյանը, ՄամիկոնԽաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

«Արմենպրես»-ը Ռիմինիից կլուսաբանի Եվրոպայի առաջնության ամբողջ ընթացքը:

 

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am