Մամիկոն Խաչատրյանը երիտասարդների ԵԱ-ում ձեռք է բերել իր առաջին մեդալը
16:00, 27 Ապրիլ, 2024ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Մամիկոն Խաչատրյանը ուրախ է Եվրոպայի առաջնությունում իր առաջին մեդալի համար:
«Ուժեղ պայքար ծավալվեց, մրցակցությունը շատ ուժեղ էր: Մենք էլ մեր հերթին փորձեցինք անել առավելագույնը: Կարծում եմ՝ ստացվեց մեզ մոտ, քանի որ մեդալ նվաճեցինք: Համեմատելով աշխարհի առաջնության հետ, այստեղ սխալներ ունեի, ինչն էլ պատճառ դարձավ, որ գրավեմ երրորդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ռիմինիում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
View this post on Instagram
Իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.500 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:
© 2009 ARMENPRESS.am