ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհերի թիվը հասել է 50-ի

19:38, 26 Դեկտեմբեր, 2022

 ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 50 մարդ է մահացել ԱՄՆ-ում երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած ձմեռային փոթորկի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է NBC NEWS-ը:

Զոհերի մեծ մասը՝ առնվազն 14-ը, եղել են Նահանգների արևմուտքում գտնվող Բուֆալո քաղաքում։

Լրատվամիջոցի հաղորդմամբ, մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգներում՝ Կոլորադո, Իլինոյս, Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Միսսուրի, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա, Թենեսի և Վիսկոնսին:


© 2009 ARMENPRESS.am