Ֆրենկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին

16:28, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Միացյալ Նահանգներին կոչ է անում ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փալոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է շատ ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրել և պնդել, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ պետք է ճանապարհ առաջարկվի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։   


© 2009 ARMENPRESS.am