Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
18:05, 26 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանրապետության 85 վայրերում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում, կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակից համույթներն են
Գյումրի
Վանաձոր
Երևան
Գավառ
1.Կարմիր գյուղի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ, «Զարթոնք» պարային համույթ
2.Նորատուսի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ
3.Սարուխանի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ
4.Գանձակի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ
5.Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ
6.Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների անսամբլ, դուդուկահարների համույթ, վոկալ համույթ
7.Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի փողային նվագախումբ
9.Ինքնազբաղ ստեղծագործողներ Մեծամոր համայնքից
© 2009 ARMENPRESS.am