Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար

15:11, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ապրիլի 29-ին մեկնել է Կատար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի հետ Արաբական տնտեսական համագործակցության ֆորումի երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Դոհայում։


© 2009 ARMENPRESS.am