Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին

10:39, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:

Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-9-րդ հորիզոնականները:  Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Լիլիթը նաև իրավունք ստացավ մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:

Էլինա Դանիելյանը վաստակեց 6.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am