Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց

17:55, 1 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 1-ին,  ժամը 11:06-ին տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել:  «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 13:58-ին: Այրվել են մոտ 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց (ընդհանուր 12 քմ)՝ տանիքի փայտե կառուցատարրերով և գույքով:

Քաղաքացի Ռ. Օ.-ն (ծնված 1982 թ.) նախաբազուկների այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: 


© 2009 ARMENPRESS.am