Հայոց ցեղասպանություն

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:

Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

«Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 20-ին հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Արցախում սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որից 13-ը երեխաներ են: Հաստատվել է 10 քաղաքացիական զոհ, որից 5-ը՝ երեխա։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում