Մշակույթ

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի շնորհալի սաների մասնակցությամբ ու Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սաղաթելյանն ու մանկավարժները կազմակերպել էին ֆրանսիական նրբագեղությամբ, բայց հայկական հնչեղությամբ ու շնչով միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ երգահան- շանսոնյեի ծննդյան 100-ամյակին, ինչպես նաև հնարավորություն էին պարգևել նույն դպրոցի շնորհալի սան և շրջանավարտ Միլենա Հովհանյանին՝ հանդիսատեսին ավարտական համերգով ներկայանալու համար։

Միջոցառումներին ներկա է գտնվել Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը։

Երաժշտական դպրոցի շնորհալի սաները հանդիսատեսին պարգևել են հաճելի տրամադրություն և զգացողություններ՝ կատարելով շանսոնյեի՝ անչափ սիրված միջազգային հիթերը, ինչպես նաև ներկայացրել կենսագրական հետաքրքիր դրվագներ:

Երաժշտական դպրոցի շրջանավարտ Միլենա Հովհանյանը հանդես է եկել երաժշտական արհեստավարժ կատարումներով՝ ցուցադրելով ուսումնական 5 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, տաղանդն ու հմտությունները։

Համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը հանդես է եկել բարեմաղթանքի խոսքով և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից դպրոցի շնորհալի շրջանավարտին հանձնել պատվոգիր, հուշանվեր, իսկ ուսուցչին արժանացրել դրամական պարգևի։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում