Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայերը արժանի չեն, որ հարյուր տարի անց իրենց ողբերգությունը քաղաքական սակարկության ու շահարկումների առարկա դառնա

Հայերը արժանի չեն, որ հարյուր տարի անց իրենց ողբերգությունը քաղաքական 
սակարկության ու շահարկումների առարկա դառնա

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան ավելի Է մոտենում այն օրը, երբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կվճռի՝ Հինգերորդ հանրապետության Սահմանադրությանը համապատասխանում Է արդյոք ցեղասպանությունների, այդ թվում՝ հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, շահագրգիռ կողմերն այնքան ավելի ակտիվորեն են քննարկում այդ հարցը եւ փորձում գուշակել՝ Սահմանադրական խորհուրդը կընդունի, թե չի ընդունի օրինագիծը: Թուրքիայի դիրքորոշումը մնում Է նախկինը, սակայն Անկարան ավելի ու ավելի Է մեկուսանում ակնհայտը տեսնել չցանկանալու մեջ:

The Armenian Weekl-ի վերջին համարում հրապարակվել Էր օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի խորհրդականի՝ Գարո Յալըջի հարցազրույցը, որը ծնվել Է Թուրքիայում, բայց հետո հարկադրված Է եղել տեղափոխվել Ֆրանսիա եւ այժմ Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Է: Յալըջը մարսելցի փաստաբան Գրիգորյանի հետ միասին նաեւ օրինագծի համահեղինակ Է: Նրա կարծիքով՝ օրինագիծը պետք Է շատ ավելի լայնորեն մեկնաբանվի. դրանում խոսքը ոչ միայն հայերի ցեղասպանությունը ժխտելու, այլեւ այլատյացության եւ ռասիզմի համար պատիժ սահմանելու մասին Է:

Հարկ Է նշել, որ օրինագիծը հերթական անգամ դժվարին երկընտրանքի առջեւ կանգնեցրեց Ստամբուլի հայ համայնքին՝ պաշտպանել Էրդողանի կառավարությանը, թե դեմ հանդես գալ՝ դրանով իսկ իր դեմ ուղղելով հնարավոր բոլոր պատիժները: Թուրքահայերը, ինչպես միշտ, ընտրել են առաջինը եւ դրա համար նրանց մեղադրելն այնքան Էլ ճիշտ չԷ: Սակայն պետք Է հիշել, որ երիտթուրքերի նկատմամբ հենց նման բարեհոգությունն Էր, որ բերեց Օսմանյան կայսրության մեկուկես միլիոն հայերի բնաջնջմանը: 1915 թվականի թուրքական խորհրդարանի պատգամավորները զարմանալի հանգստությամբ նստած Էին Ստամբուլում՝ նույնիսկ չկասկածելով, թե ինչ Է իրենց սպասում, եւ բոլոր նախազգուշացնումներին պարզապես ուշադրություն չԷին դարձնում: Կյանքը դաժան գտնվեց նրանց նկատմամբ. նրանք մոռացել Էին, թե իրենց հարազատների հետ ինչ տեղի ունեցավ Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակներում…

Գարո Յալըջը նաեւ վստահ Է, որ օրինագիծն ուղղված չԷ խոսքի ազատության դեմ, այլ ընդամենը հասարակական կարգը պահպանելու նպատակ ունի: Նա հիշեցնում Է, որ հունվարին Ֆրանսիայի քաղաքներից մեկում թուրքերը մտադրվել Էին հանրահավաք անցկացնել ի պաշտպանության Հրանտ Դինքին սպանողների, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց այն, որպեսզի  հասարակության զայրույթի տեղիք չտա: Ի դեպ, երբ անցյալ տարի Ֆրանսիայում փարանջա եւ հիջաբ կրելու արգելք սահմանվեց, Թուրքիան շատ անտարբեր գտնվեց այդ օրենքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Եվրամիության Խորհուրդը 2008 թվականի նոյեմբերի 28-ին ընդունեց քրեական իրավունքի միջոցով ռասիզմի եւ այլատյացության որոշակի ձեւերի ու դրսեւորումների դեմ պայքարի 2008/913/JAI շրջանակային որոշումը: Որոշման առաջին իսկ հոդվածում ասված Է, թե հատկապես ինչն Է ենթակա քրեական պատասխանատվության: Դրա բովանդակությունից հետեւում Է, որ օրինագիծն ընդունվել Է Եվրոպայում գործող որոշումների հիման վրա:

Ինչ վերաբերում Է Թուրքիայի կառավարության գործողություններին, ապա Ռեջեբ Թայիփ Էրդողանը ցանկանում Է իր երկրի բնակչությանը տրամադրել Ֆրանսիայի դեմ, ինչպես որ դա նա արդեն արել Է Իսրայելի նկատմամբ: Նաեւ հասկանալի Է, եւ մենք քանիցս խոսել ենք այդ մասին, ժխտելով Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունները, Թուրքիան չի կարողանա դառնալ Եվրամիության անդամ: Դա միանշանակ Է: Ճիշտ Է, Ֆրանսիայում թուրքերն ավելի շատ են, քան հայերը, բայց նրանք, համաշխարհային ճանաշում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրի դիպուկ արտահայտությամբ՝ թուրք են մնում: «Մենք հարյուր տոկոսով ֆրանսիացիներ ենք, ցույց տվեք մեզ՝ կան արդյոք թուրքեր, որոնք զոհվել են այս երկրի համար: Բայց Հայաստանը միշտ մեր սրտում Է»,-ասել Է Ազնավուրը:

Դրա հետ ֆրանսիացի քաղաքական գործիչը շատ խիստ Է արտահայտվել Էրդողանի մասին, ընդգծելով, որ թուրքերն արժանի են ավելի լավ առաջնորդի: Նրա խոսքով՝ Էրդողանը կարծում Է, թե ինքը ֆուտբոլային խաղի մեջ Է՝ խոսելով նախագահ Սարկոզիի մասին, եւ փորձում Է օրինականացնել ցեղասպանությունը: «Ես պարզապես ցանկանում եմ ասել նրան. «Պարոն Էրդողան, դուք ձեր մտավորականներին, ինչպես, օրինակ, Ռագիփ Զարաքօլուին բանտում եք պահում, դուք ոչնչացնում եք քրդերին, դուք 301 –րդ հոդվածն ունեք խոսքի եւ կարծիքների ազատության դեմ եւ, եկեք, չխոսենք Հրանտ Դինքի սպանության մասին…»,-ընդգծել Է Յալըջը: Նա վստահ Է, որ Թուրքիան երբեք արիություն չի ունենա հետ նայելու եւ ազնվորեն վերանայելու իր պատմությունը, մինչդեռ հարյուր տարվա ուրացումից հետո թե թուրքերը, թե հայերը արժանի են դրան:   

Ինչ-որ առումով գուցեեւ ճիշտ Է թուրքական ծագում ունեցող ֆրանսահայը: Բայց հայերը հաստատ արժանի չեն, որ հարյուր տարի անց իրենց ողբերգությունը դառնա քաղաքական սակարկության եւ շահարկումների առարկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]