Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարսում ավարտվել է հայ-թուրքական 3-րդ գործարար խորհրդաժողովը

Կարսում ավարտվել է հայ-թուրքական	3-րդ գործարար խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսում ավարտվել է Եվրասիական համագործակցության հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ ICHD կազմակերպության ֆինանսական աջակցությամբ հունիսի 5-ին մեկնարկած հայ-թուրքական 3-րդ խորհրդաժողովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazetekars.com լրատվական կայքը, խորհրդաժողովի շրջանակում ակտիվ շփումներ են տեղի ունեցել հայ եւ թուրք գործարարների միջեւ, ինչի արդյունքում համագործակցության ուղղությամբ համաձայնություն է ձեռք բերվել: Հանդիպումներում համատեղ ձեռնարկումներ եւ իրավական խորհրդատվություն իրագործելու առաջարկությամբ հանդես է եկել Հայ եւ թուրք գործարարների տեղեկատվական եւ աջակցության կենտրոնը (ICE):

Խորհրդաժողովի ժամանակ երկու երկրների միջեւ առկա առեւտրային ծավալի եւ հատվածային պատկերի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանն աջակցության» նախագծի համակարգող Արմեն Մելքոնյանը: Խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանի եւ Թուրքիայի շինարարության, հանքարդյունաբերության, ոսկերչական, ըմպելիքների, կահույքի արտադրության, զբոսաշրջության եւ տրանսպորտի հատվածները ներկայացնող մոտ 70 գործարարներ:

Հայ-թուրքական առաջին եւ երկրորդ գործարար խորհրդաժողովը տեղի է ունեցել Երեւանում 2011 թ-ի հուլիս եւ նոյեմբեր ամիսներին, որին երկու երկրներից մոտ 100 գործարարներ են մասնակցել: Կարսի խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաեւ թուրքական կողմը ներկայացնող Կովկասի մշակութային հետազոտությունների կենտրոնի համանախագահ Ալիջան Ալիբեյօղլուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]