1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտունակ բանակի հիմնական հայտանիշերի բացակայությունն Ադրբեջանը փորձում է լրացնել ուռճացող ռազմական բյուջեով

Մարտունակ բանակի հիմնական հայտանիշերի բացակայությունն Ադրբեջանը 
փորձում է լրացնել ուռճացող ռազմական բյուջեով

ԵՐԵՎԱՆ, 23  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերում առկա սոցիալ-հոգեբանական անտանելի պայմանները, ոչ կանոնադրական հարաբերությունների բարձր մակարդակը,  շարունակ աճող բռնաբարությունների, զոհերի և դժբախտ պատահարների թվաքանակը ստիպում է խիստ կասկածի տակ դնել իրադրությունն ադեկվատ գնահատելու այդ երկրի ղեկավարության ունակությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա»  կենտրոնի տվյալներով՝ միայն 2012 թվականի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանը կորցրել է 87 զինվորական, որից 68-ը՝ ոչ մարտական պայմաններում: 2012 թվականին ադրբեջանական ԶՈՒ զոհերի թիվը 45 տոկոսով ավելին է 2003-2011 թվականների կորուստների տարեկան միջին ցուցանիշից (60):

 Ամեն հնարավոր առիթով Արցախը ռազմական ուժով զավթելու իր մտադրության մասին հայտնող  Ադրբեջանի ղեկավարությունը, «սաֆարովաբուծական» կենտրոն դարձող իր  զինուժի հզորության մասին սին պատկերացումներ տարածելով, զավեշտալի դրության մեջ է հայտնվում:

Մարտունակ բանակի հիմնական հայտանիշերը չունենալով՝ նրանց այլ բան չի մնում, քան զինուժի հզորությունը կապել ռազմական բյուջեի աննորմալ չափերի հետ: Ռազմաշունչ հայտարարությունների քանակով Գինեսի գրքում հայտնվելու հայտ ներկայացնող Ադրբեջանի ղեկավարությանը չէր խանգարի ռազմագիտության այբբենարանին ծանոթանալը:

Բանակի հզորությունն առաջնահերթ հիմնված է բանակում առկա նորմալ հոգեբանական մթնոլորտի, զինվոր-սպա նորմալ հարաբերությունների և զինծառայողների նորմալ անձնական փոխհարաբերությունների վրա, այլ ոչ ռազմական ուռճացված բյուջեի հաշվին շքեղ վիլլաներ գնող գեներալների և զինվորներին որպես հարճ օգտագործող և ոճրագործ սպաների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]