1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երվանդ Զախարյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է էներգետիկ ոլորտի վարկային ծրագրերը

Երվանդ Զախարյանը ՀԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է էներգետիկ 
ոլորտի վարկային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝  էներգետիկայի գծով ավագ տնտեսագետ  Արթուր Կոչնակյանին,  ավագ ինժեներ-էներգետիկ  Կոջի Նիշիդային և ՀԲ երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի՝ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի ընթացքը: ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ հիմնականում գոհ են կատարվող աշխատանքներից և կարևորել են ժամանակացույցից հետ չմնալու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվության մասին, որն առաջիկա օրերին կտեղադրվի նաև նախարարության պաշտոնական կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]