Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները հստակեցրել են նախագահի իրենց թեկնածուների անունները

Թուրքիայի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները հստակեցրել են նախագահի իրենց թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) բացի խորհրդարան մտած բոլոր երեք ընդդիմադիր կուսակցությունները հստակեցրել են նախագահի իրենց թեկնածուի անունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում 132 պատգամավորական աթոռներ զբաղեցրած Ժողովրդահանրապետական կուսակցության` խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար թեկնածուն Դենիզ Բայքալն է, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածուն` Դենգիր Միր Մեհմեթ Ֆըռաթը, «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ընտրություններում անհրաժեշտ թվով պատգամավորական աթոռներ չզբաղեցրած ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու համաձայնության է եկել ԱՇԿ-ն, ով դրա դիմաց պահանջել է 8 նախարարական, երկու փոխվարչապետի պաշտոն, եւ նախնական համաձյանություն այն մասին, որ նորընտիր խորհրդարանի խոսնակ պետք է նշանակվի իրենց թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերը կանցկացվեն հունիսի 30-ին, իսկ այդ ժամանակ որեւէ մեկի չընտրվելու պարագայում երրորդ եւ չորորդ փուլերը կկայանան հուլիսի 1-ին: Խոսնակի ընտրությունից հետո երկրի նախագահը վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն, որը պետք է վերջնական տեսք ստանա խորհրդարանական ընտրություններից 45 օր անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]