1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը հասել Է առավելագույն ցուցանիշի՝ 89 տոկոսի

Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը հասել Է առավելագույն ցուցանիշի՝ 89 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանից գոհ Է քաղաքացիների 89 տոկոսը. այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ Է դիտարկումների ամբողջ ժամանակաընթացքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա Կենտրոնում»՝ ամփոփելով հունիսյան հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլ-մայիս ամիսներին նախագահի պաշտոնում Պուտինի աշխատանքին հավանություն Է տվել ռուսաստանցիների 86 տոկոսը, հունվարին՝ 85 տոկոսը, 2014 թվականի հունիսին՝ 86 տոկոսը, 2013 թվականի հունիսին՝ 63 տոկոսը, 2012 թվականի հունիսին՝ 64 տոկոսը:

Նախագահի աշխատանքից այժմ դժգոհ Է հարցվածների 10 տոկոսը:

Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանը հավանություն Է տվել հարցվածների 66 տոկոսը, հավանություն չի տվել 33 տոկոսը:

ՌԴ-ի կառավարության աշխատանքից գոհ Է հարցման մասնակիցների 62 տոկոսը, դժգոհ Է 37 տոկոսը:

Պետդումայի գործունեությանը հավանություն Է տալիս ռուսաստանցիների 54 տոկոսը, հավանություն չի տալիս 44 տոկոսը:

Հարցման մասնակիցներին նաեւ առաջարկել են նշել 5-6  քաղաքական, հասարակական գործիչների անուններ, որոնց նրանք բոլորից շատ են վստահում:

Առաջին տեղում Պուտինն Է. նրա անունը նշել Է հարցվածների 64 տոկոսը: Սա ամենաբարձր ցուցանիշն Է 2014 թվականի հունվարից ի վեր (այն ժամանակ ցուցանիշը 53 տոկոս Էր):

Երկրորդ տեղում ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Է, որին վստահում Է ռուսաստանցիների 28 տոկոսը: Երրորդ հորիզոնականը կիսում են Մեդվեդեւը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (21-ական տոկոս):

Նրանց հաջորդում են՝ ՌԴԿԿ-ի առաջնորդ Գենադի Զյուգանովը (11 տոկոս), ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (9 տոկոս), Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն (5 տոկոս), պատրիարք Կիրիլը, Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը եւ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը (4-ական տոկոս):

Ռուսաստանի քաղաքական գործիչներից ոչ ոքի չի վստահում հարցվածների 9 տոկոսը, իսկ 13 տոկոսը հայտարարել Է, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ:

Կարծիքն այն մասին, որ, ընդհանուր առմամբ, այժմ երկրում գործերը ճիշտ ուղղությամբ են ընթանում, պաշտպանում Է ռուսաստանցիների 64 տոկոսը. սա առավելագույն ցուցանիշն Է դիտարկումների ողջ ժամանակաշրջանում:

Հարցումը հունիսի 19-22-ին անցկացվել Է ՌԴ-ի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 մարդկանց շրջանում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:

Լուսանկարը` Тасс


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]