Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել իսլամիստներից

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել 
իսլամիստներից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ հունիսի 24-ին վերահասկողություն է հաստատել Կալամունի շրջանի Ջարաջիրի բարձունքներում գտնվող Կարնա Ուալի ալ Մաղարա տարածքի վրա՝ լուրջ վնասներ հասցնելով զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տարածքը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Ռազմական գործողությունների ընթացքում այնտեղ ոչնչացվել են «Իսլամական պետության» վերջին թաքստոցները:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել Հոմսի նահանգի նավթային դաշտում՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների: Ռազմական գործողություններն իրականացվել են ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ: Նաև ոչնչացվել են զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր:

Կանխվել է «Իսլամական պետության» հարձակումը Հոմսի Ջաբ Ջարահ և մի քանի այլ գյուղերի վրա:

Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Ջարաջիրի մի քանի բարձունքների վրա:

Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ զգալի հաջողությունների է հասել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում, ազատագրվել են մի շարք բարձունքներ: Ռազմական գործողությունների արդյունքում զինյալները լուրջ կորուստներ են կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]