Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների ժամկետը

Պուտինը մեկ տարով երկարացրեց ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է, որ ինքը հրամանագիր Է ստորագրել ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների ժամկետը երկարացնելու մասին՝ սկսած հունիսի 24-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կառավարությունը նամակով դիմել Էր ինձ՝ երկարացնելու այն պատժամիջոցների ժամկետը, որոնք մենք ձեռնարկել Էինք ի պատասխան մի քանի երկրներից մեր գործընկերների գործողությունների,-ասել Է Պուտինը:-Այսօր ես, այդ նամակին համապատասխան, հրամանագիր ստորագրեցի ՌԴ-ի անվտանգության ապահովման նպատակով առանձին հատուկ տնտեսական միջոցների գործողությունը երկարացնելու մասին»:

Հունիսի 22-ին Եվրամիության խորհուրդը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, կես տարով երկարացրել Է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը (որոշումն ուժի մեջ Է մտել հունիսի 23-ին):

Եվրամիությունը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայի իրադարձությունների եւ 2014 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ, հետագայում քանիցս ընդարձակել ու երկարացրել Է դրանք: Կասեցվել են բանակցությունները անայցագիր ռեժիմի եւ համագործակցության վերաբերյալ նոր բազային համաձայնագրի շուրջ, արգելք Է սահմանվել ՌԴ-ից ԵՄ-ի երկրներ մի խումբ պաշտոնատար անձանց այցելության վրա եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական եւ ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ: Ընդամենը պատժիչ ցուցակներում ներառվել Է 151 մարդ եւ 37 իրավաբանական անձ: Սեկտորալ պատժամիջոցներ են գործում Ռուսաստանի քսան ֆինանսական, նավթարդյունահանման եւ պաշտպանական կառույցների նկատմամբ: 

2014 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանը պատասխան միջոցների փաթեթ Է սահմանել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության երկրների եւ Նորվեգիայի պատժամիջոցների կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]