1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքում ահաբեկչության հետևանքով 35 մարդ է տուժել

Իրաքում ահաբեկչության հետևանքով 35 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում հունիսի 24-ի ահաբեկչության հետևանքով 35 մարդ է զոհվել և վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դիյալա նահանգի Բաակուբա շրջանի արևելքում՝ բնակելի տան մերձակայքում, ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 14 մարդ զոհվել, ևս 21-ը վիրավորվել է: Տուժածների թվում կանայք ու երեխաներ կան:

Իրաքի անվտանգության աղբյուրները հայտարարել են, որ հունիսի 23-ին Մոսուլում սպանվել է «Իսլամական պետության», այսպես կոչված, ֆինանսների նախարարը: Մոսուլի հարավում տեղի ունեցած պայթյունից ԻՊ-ի ևս երեք անդամներ են սպանվել: Անհայտ անձնինք պայթուցիկ սարքավորումը տեղադրել են քաղաքի մուտքի մոտ, ապա պայթեցրել նախարարի անցնելու ժամանակ:

Նինվե նահանգի Մոսուլ քաղաքն ահաբեկիչների ձեռքում է հայտնվել նախորդ տարվա հունիսի 10-ից:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ի օդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» հեղինակավոր ղեկավարներից Ալի Աունի ալ Հարազիին, ով 2012թ. մասնակցել էր լիբիական Բենղազի քաղաքում ամերիկացի դիվանագետների վրա հարձակմանը:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են զինյալներ 80 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]