1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ գաղտնի բանակցությունների անցկացումը

Թուրքիան հաստատել է Իսրայելի հետ գաղտնի բանակցությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևվլութ Չավուշօղլուն հաստատել է Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ գաղտնի բանակցություններ անցկացնելու փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Թուրք նախարարն ասել է, որ առանց բանակցությունների դժվար է որեւէ հաջողություն ձեռք բերել Թուրքիա-Իսրայել հարաբերություններում:

Թերթը հայտնել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի արտգործնախարարությունների միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում:

Երկու երկրների միջեւ գաղտնի հանդիպումներ անցկացվելու մասին ավելի վաղ հայտնել էր իսրայելյան առաջատար թերթերից «Հաարեց»-ը, որը գրել էր, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը եւ Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն գաղտնի հանդիպում են ունեցել Հռոմում: Նշելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել «մեկ տարի շարունակ երկու երկրների միջեւ համաձայնության գալու որոնումներից» հետո, թերթը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մոտ հարաբերություներ ունեցող Դորե Գոլդը պատասխանատու է թուրքական վարչախմբին կից «Իսրայելի դոսյեի» համար: Նշվում է, որ այդ հանդիպումը Իսրայելի կողմից խիստ գաղտնի է պահվել: Գոլդը հանդիպման մասին չի հայտնել անգամ Իսրայելի ազգային անվտանգության նախարարության խորհրդականին:

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները փչացել են 2011 թվականի մայիսի սկզբին Մավի Մարմարա նավի հետ կապված միջադեպի պատճառով, երբ միջազգային նավատորմի կազմում Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական նավը հրաժարվել էր ստուգման ենթարկվել իսրայելյան հատուկ ծառայությունների կողմից, ինչի հետեւանքով նավի վրա դեսանտ իջած իսրայլեցի զինվորների եւ անձնակազմի միջեւ բախման արդյունքում զոհվել էին 9 թուրք:

Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել կատարվածի համար եւ փոխհատուցել զոհված թուրքերի ընտանիքներին, Թել Ավիվն էլ պնդում է, որ Իսրայելի զինված ուժերի գործողությունները գտնվել են միջազգային օրենքների սահմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]