Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բազե 2015»-ին կմասնակցի Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը

«Բազե 2015»-ին կմասնակցի Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա «Բազե 2015» երիտասարդական համահայկական ամենամյա հավաքը, որին կմասնակցի սփյուռքից (ՍՈՒԽ) ջոկատ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բազեի կազմկոմիտեից: Ջոկատի անդամները հավաքի ընթացքում կմասնակցեն հետևյալ մրցույթներին՝ սեղանի թենիս, շախմատ, ձեռքի ուժ, հրաձգություն, երգ, պար, նկարչություն, բրեյն ռինգ, լող, մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, նորաձևություն, սպորտլանդիա, ազգային խաղեր:

Ջոկատը բաղկացած է սփյուռքահայ ինը մասնակիցներից, որոնց թվում է ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն չորս աղջիկ: Մասնակիցների տարիքը 18-30-ն է: 

Հավաքի ընթացքում սպասվում են նաև հետաքրքիր օրեր` լի հանդիպումներով և քննարկումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]