Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրք ազգայնականները սպառնացել են Կարսում «հայերի որս» սկսել

Թուրք ազգայնականները սպառնացել են Կարսում «հայերի որս» սկսել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն է արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը: 

Ադըգյուզելը մեղադրել է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա սպառնացել է՝ ասելով, որ այսուհետ «բոլորն իրենց տեղը կիմանան»: Անդրադառնալով հայերին՝ թուրք ազգայնականն ընդգծել է. «Նման գործողություններով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Ովքե՞ր են սրանց աջակցում ներսից: Ո՞ր լրատվականների ծախված ներկայացուցիչներն են նրանց հետ համագործակցում: Ներսից և դրսից ծախված դավաճան ուղեղների կողմից ուզում են մեր համբերությունը ստուգե՞լ: Թե՞ մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ» խորագիրը կրող համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 25-ին Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը ելույթ կունենան Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27–ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30-ին Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]