Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը` Բաքվի խաղերի հայ բռնցքամարտիկների մասնակցության մասին

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը` Բաքվի խաղերի հայ 
բռնցքամարտիկների մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն անդրադարձել է հայ բռնցքամարտիկների մասնակությանը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին:

«Շատ ուրախ եմ,որ մեր ազգային հավաքականի տղաները անփորձանք վերադարձան հայրենիք։Նրանք կարողացան ցույց տալ մի շատ կարևոր բան՝ հայի ոգու անկոտրում և խիզախ լինելը։ Իհարկե, հաղթանակները մեդալների տեսքով շատ կուրախացնեին մեր ժողովրդին,բայց այս մրցաշարում մասնակցությունն արդեն հաղթանակ է։ Եվ այն բոլոր քննադատողները, ովքեր համարում էին, որ պետք չէ Բաքու գնալ, այժմ կարող են հպարտություն զգալ, որովհետև այս տղաները նրանց փոխարեն էլ հայի պատիվը պահեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Գևորգյանը իր ֆեյսբուքի էջում:

 Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը ներկայացնում էին 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ովքեր ցավոք ոչ մի մեդալ չնվաճեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am