Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքաբնակ հազարավոր քրդեր Սիրիայում կռվում են ԻՊ-ի դեմ

Թուրքաբնակ հազարավոր քրդեր Սիրիայում կռվում են ԻՊ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ներկայացրած զեկույցի համաձայն` Թուրքիայում բնակվող 4500-ից ավելի քրդեր անցել են Սիրիա` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմում սիրիաբնակ քրդերին աջակցելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haber3.com լրատվական կայը, զեկույցում ասվում է, որ Թուրքիայի սահմանին մոտ Սիրիայի Քոբանի քրդական բնակավայրի վրա ԻՊ-ի հարձակումից հետո բազմաթիվ քրդեր Իրաքից եւ Թուրքիայից մեկնեցին Սիրիա` միանալու իրենց ազգակիցներին ԻՊ-ի դեմ պայքարում:

Զեկույցում ասվում է, որ Թուրքիայից մեկնած քրդերը ԻՊ-ի դեմ կռվել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) ռազմական թեւ «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ (YPG) կազմակերպության շարքերում, որոնց մեծ մասը հանդիսանում Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ:

Իրաքաբնակ եւ թուրքաբնակ քրդերը ԱՄՆ-ի ռազմական հովանավորությամբ համախմբվել են ռազմական կառույցներում, օգնել Սիրիայում ԻՊ-ի դեմ կռվող քրդական ջոկատներին եւ ազատագրել ԻՊ-ի կողմից գրավված Քոբանին:

BBC News-ը, հղում կատարելով The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության ակտվիստներին, հաղորդել է, որ ԻՊ-ի մարտիկները դարձյալ հարձակվել են Քոբանիի վրա: Իսլամիստները Թուրքիայից սահմանից թաքուն թափանցել են քաղաք, որից հետո նրանցից մեկը իրեն պայթեցրել է սահմանային անցումում, ինչի հետեւանքով զոհվել է նվազագույնը 5 մարդ: Դրանից հետո իսլամիստները հրաձգություն են սկսել Քոբանիի կենտրոնում: Սկսված մարտը դեռեւս շարունակվում է: Արդեն նվազագույնը 12 մարդ զոհվել, 70-ից ավելի մարդ վիրավորվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]