1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանական բանակը հերթական ոչ մարտական կորուստն է ունեցել

Ադրբեջանական բանակը հերթական    ոչ մարտական կորուստն է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակում հերթական ոչ մարտական կորուստն է տեղի ունեցել. Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինվորը գնդակահարել է ծառայակից ընկերոջը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին conflict.az-ին հայտնել է Նախիջեւանի աղբյուրը:

Ըստ տեղեկության, դեռեւս անունը չպարզված զինվորն, իրեն ամրակցված զենքից գնդակահարելով սպանել է Շարուրի շրջանի Խանլըգլար գյուղից զորակոչված ծառայակից  ընկերոջը` Փարվիզ Էլսեւեր օղլու Գուրբանովին: Թ.Գուրբանովի կյանքը փրկել չի հաջողվել: Նա Նախիջեւանի զինվորական հոսպիտալի ճանապարհին մահացել է:

Աղբյուրը հայտնել է, որ Շարուրի Խանլըգլար գյուղի բնակիչ, հանգուցյալ Փ.Գուրբանովի ծառայության ժամկետի ավարտին մի քանի օր էր մնացել: Նրան սպանած ծառայակիցը զորակոչվել է Գյանջայի զինկոմիսարիատից: Վերջինիս ծառայության ժամկետի ավարտին եւս մի քանի օր էր մնում:

Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ վեճերի հողի վրա:

Կայքին չի հաջողվել միջադեպի հետ կապված տեղեկություն ստանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը: Այդուհանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 82 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]