Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԲ-ն հերքում է որոշ բանկերի լիցենզիայի ուժը կորցնելու մասին տեղեկությունը

ԿԲ-ն հերքում է որոշ բանկերի լիցենզիայի ուժը կորցնելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջերս համացանցում և սոցիալական կայքերում տարածվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել և դրանք այլևս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ բոլոր 21 բանկերը բնականոն իրականացնում են իրենց բանկային գործունեությունը: Որևէ բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավասությունն օրենքով վերապահված է միայն ՀՀ կենտրոնական բանկին, իսկ վերջինս ոչ մի բանկի լիցենզիա ուժը կորցրած չի ճանաչել և չի նախատեսում դիմել նմանատիպ գործողությունների: Նման կեղծ տեղեկությունների տարածումն անթույլատրելի է:

ԿԲ-ն հորդորել է զերծ մնալ տարածվող կեղծ տեղեկություններից՝ ելնելով բանկերի դիմաց ստանձնած պարտավորությունները չկատարելուց:

Հայտարարության մեջ ԿԲ-ն զգուշացրել և խնդրել է հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել և հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am