Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանները կանխել են ցուցարարների շարքերում ոգելից խմիչքի օգտագործումը

Ոստիկանները կանխել են ցուցարարների շարքերում ոգելից խմիչքի  
օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոոստիկանապետ Վալերի Օսիպյանն արձանագրում է, որ հունիսի 24-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլկեկտրաէներգիայի թանկացման նստացույց անող քաղաքացիների մեջ եղել են ոգելից խմիչք օգտագործել ցանկացող  անձինք: Նա լրագրողների հետ զրույցում ցանկություն հայտնեց, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն: «Երեկ եղել են մարդիկ, ովքեր փորձել են սովորական ջրի պլաստմասե տարաների մեջ ոգելից խմիչք տեղափոխել այստեղ: Մեր կողմից դա կասեցվել է: Ցանկալի կլինի, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օսիպյանը:

Նա ընդգծեց, որ օրենքն արգելում է նման իրավիճակներում ոգելից խմիչքի օգտագործումը: «Մի պահ պատկերացրեք՝ ձեր մեջ լինեն ոգելից խմիչք օգտագործած, ոչ համարժեք մարդիկ՝ ի՞նչ կլինի: Բոլորս էլ գիտենք, թե հարբած, ոչ սթափ մարդն ինչի է ընդունակ»:

Օսիպյանի խոսքով՝ անթույլատրելի է նաև այն հանգամանքը, որ ցուցարարներն իրենց շարքեր մեծ բեռնատար մեքենա են մտցրել: «Երիտասարդները, այդ թվում՝ աղջիկներ, բարձրացել են այդ մեքենայի վրա: Եթե որևէ մեկը սայթաքի  ու ընկնի՝ ո՞վ է պատասխան տալու: Պետք է ասեն՝ ոստիկասնությունն է մեղավոր, քանի որ չկանխեց»,- ընդգծեց Երևանի ոստիկանապետի տեղակալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]