Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քուրդ կուսակցապետը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ

Քուրդ կուսակցապետը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդերը Անկարային մեղադրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկներին աջակցելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, հայտարարել է, Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:

«Ամենայն հավանականությամբ՝ ծայրահեղականները սիրիական Քոբանի քաղաք են մտել Թուրքիայի Ուրֆայ նահանգից», -ասել է Յուքսեքդաղը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Այդ հարձակումը հանդիսանում է թուրքական կառավարության կողմից ԻՊ-ի ահաբեկիչներին աջակցության արդյունք: Ապացուցեք, որ այդ կոտորածը չի կատարվել ձեր աջակցությամբ», - Թուրքիայի կառավարությանը հղած խոսքում ասել է քուրդ կուսակցապետը:

Յուքսեքդաղը հայտնել է, որ, իրենց տեղեկություններով, այսօր Քոբանի ներխուժած ԻՊ-ի մարտիկների դեմ փոխհրաձգություններում 40-ից ավելի մարդ զոհվել, հարյուրավոր մարդիկ էլ վիրավորվել են:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հերքել է պնդումներն այն մասին, որ ԻՊ-ի զինյալները սիրկական քաղաքի վրա հարձակվել են թուրքական տարածքից:

BBC News-ը, հղում կատարելով The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության ակտվիստներին, հաղորդել է, որ ԻՊ-ի զինյալները դարձյալ հարձակվել են Քոբանիի վրա: Իսլամիստները Թուրքիայի սահմանից թաքուն թափանցել են քաղաք, որից հետո նրանցից մեկը իրեն պայթեցրել է սահմանային անցումում, ինչի հետեւանքով զոհվել է նվազագույնը 5 մարդ: Դրանից հետո իսլամիստները հրաձգություն են սկսել Քոբանիի կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]