1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը եւ Օբաման քննարկել են Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը

Պուտինը եւ Օբաման քննարկել են Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի 
իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը, ինչպես նաեւ Իրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին զանգահարել է նախագահ Օբամային»: «Նրանք քննարկել են «Իսլամական պետությանը» հակազդելու անհրաժեշտությունը եւ իրադարձությունների զարգացումը Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրությունը»,- նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նրա կողմից շարադրված տեղեկությունների համաձայն՝ Օբաման հայտարարել է «Ռուսաստանի կողմից Մինսկի խմբի համաձայնությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին, ներառյալ բոլոր ռուս զինծառայողների եւ տեխնիկայի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից»:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են «Սիրիայի վտանգավոր իրադրությունը եւ ընդգծել «հինգ գումարած մեկ» խմբի միասնության պահպանման կարեւորությունը շարունակվող բանակցություններում, որոնք նպատակամղված են այն բանին, որ կանխվի Իրանում միջուկային մարտալիցքի հայտնվելը»:

Իր հերթին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ղեկավարները հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ խնդիրները»: «Զգալի ուշադրություն է դարձվել ահաբեկչության այն հարցերի համալիրին, որոնք կապված են ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» ազդեցության տարածման հետ»,- նշել է նա:

«Պուտինը եւ Օբաման պայմանավորվել են հանձնարարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին՝ հանդիպում անցկացնել այդ թեման քննարկելու համար»,- ասել է Պեսկովը:

Բացի այդ, նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները քննարկել են Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքը: «Այդ համատեքստում նախագահները պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը շփումներ կունենան այդ համաձայնությունների իրագործման ընթացքը քննարկելու համար»,- ընդգծել է Պեսկովը: Նա հավելել է, որ կարծիքներ են փոխանակվել Սիրիայի իրադրության շուրջ, արծարծվել է իրանական միջուկային ծրագրի կարգավորման թեման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]