Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին սպասում են օգոստոսին

Վրաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին սպասում են օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այս տարվա օգոստոսին կայցելի Վրաստան եւ կմասնակցի Վրաստանի հետ համատեղ ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի բացման արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ Վրաստան Ստոլտենբերգի այցի հարցը քննարկվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Հանդիպմանը որոշվել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կժամանի օգոստոսին: Ալեքսանդր Վերշբոուն նշել է, որ Ենս Ստոլտենբերգի այցի շրջանակներում պլանավորվում է անցկացնել ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի բացման արարողությունը»,- նշվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Դրանում նաեւ ասված է, որ «հանդիպմանը կողմերը քննարկել են եկող տարի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրելու հեռանկարները»:

Ավելի վաղ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Քափանաձեն հայտարարել էր, որ Վրաստանի հետ համատեղ ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը մինչեւ 2015 թվականի սեպտեմբերը կբացվի Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]