1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել ԵԽ-ին` սպառնալով, թե դուրս կգա կառույցից

Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել  ԵԽ-ին` սպառնալով, թե դուրս կգա կառույցից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուների գործունեությունը» վերնագրով հունիսի 23-ին ընդունած խիստ քննադատական բանաձեւից դժգոհ այդ երկրի պաշտոնական շրջանակները սկսել են ԵԽ-ին շանտաժի ենթարկել` սպառնալով, թե Ադրբեջանը դուրս կգա կառույցի կազմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին:

Մամեդովը Twitter-ի իր էջում արած գրառման մեջ դժգոհություն է հայտնել ԵԽ-ից, իբրեւ թե Ադրբեջանի նկատմամբ «երկակի ստանդարտներ» կիրառելու մեջ` ակնարկելով ղարաբաղյան հակամարտության մեջ ԵԽԽՎ դիրքորոշումը: Նա ապագայում Եվրոպայի համար «խնդիրներ» էր կանխագուշակել:

«Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի տակ է դնում այդ կառույցում Ադրբեջանի անդամությունը», -գրել է Մամեդովը` հավելելով, որ «նման իրավիճակն Ադրբեջանին կարող է ստիպել փոխել իր արտաքին քաղաքական կուրսը»:

Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւը «կանխակալ եւ չհիմնավորված մոտեցում» է բնութագրել նաեւ այդ երկրի ԱԳ նախարարությունը:

ԵԽ-ից «նեղացած» ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ առնչությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ «քաղաքական կայունության, տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության, ազատ քաղաքացիական հասարակության, խոսքի ազատության ոլորտներում բոլոր նվաճումները նպատակ ունեն ապահովել ադրբեջանական ժողովրդի շահերը, եւ ոչ թե ստանալու որեւէ միջազգային կառույցի հավանությունը»:

Ադրբեջանի ԱԳՆ կարծիքով` ԵԽ-ը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել այն պատճառով, քանի որ «Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական Ադրբեջանը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր այդ դժգոհությունը «հիմնավորել» է, Եվրոպայում «իսլամատյացության հստակ դրսեւորմամբ», ինչն, իբրեւ, «արագորեն գործունեության թափ է ստանում Եվրոպայում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ը համարում է, որ «կանխակալ վերաբերմունքն ու երկակի ստանդարտների ցուցադրությունը Բաքվին լրջորեն խորհել են տալիս այն մասին, թե ինչքանով է անհրաժեշտ ԵԽ-ում եւ նրա ԽՎ-ում Ադրբեջանի մասնակցությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]