Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հելսինկյան հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները

Հելսինկյան հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ հանրապետական Քրիս Սմիթը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրոնական փոքրամասնությունների, հատկապես` Եհովայի վկաների նկատմամբ ճնշումները եւ հարգել նրանց կրոնական ազատության իրավունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Սմիթը անհանգստություն է հայտնել Ադրբեջանի քաղաքացիներ Իրինա Զախարչենկոյի եւ Վալիդա Ջաբրայիլովայի վերաբերյալ կալանքի կիրառումը:

«Նրանք Եհովայի վկաներ համայնքի անդամներ են եւ ձերբակալվել են 4 ամիս առաջ: Կառավարությունը նրանց մեղադրում է իրենց հավատքը հասարակության մեջ տարածելու մեջ: Արդեն 4 ամիս է` նրանց չի թույլատրվում հանդիպել ընտանիքի անդամների հետ, նրանք պահվում են ծանր պայմաններում: Նրանց անգամ Ավետարան չեն տալիս: Ըստ տեղեկությունների` վատացել է նաեւ նրանց առոջղջական վիճակը: Ադրբեջանի կառավարությունը մշտապես պարծենում է երկրում կրոնական ազատությունների ապահովությամբ, սակայն, իրականությունն այն է, որ բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են իրենց կրոնական համոզմունքների համար: Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում անմիջապես ազատել Զախարչենկոյին եւ Ջաբարյիլովային», -նշել է Սմիթը:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահը հրապարակած հայտարարության մեջ հիշեցրել է, որ ԵԱՀԿ անդամ Ադրբեջանը պարտավորվել է հարգել կրոնական ազատությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]