Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպիտակամորթ ամերիկացիները 2040-ականների կեսին կարող են փոքրամասնություն դառնալ երկրում. ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրո

Սպիտակամորթ ամերիկացիները 2040-ականների կեսին կարող են փոքրամասնություն դառնալ երկրում. ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրո

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ազգային փոքրամասնություններն արագորեն մոտենում են մեծամասնության կարգավիճակ ստանալուն այն դեպքում, երբ սպիտակամորթ ամերիկացիներն այն կարող են կորցնել 2040-ական թվականների կեսին, այսինքն՝ մեկ սերնդի ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումը հրապարակել Է Միացյալ Նահանգների Մարդահամարի բյուրոն:

Տեղի ունեցող փոփոխությունների պատճառների թվում նշվել են բարձր ծնելիությունը ազգային փոքրամասնությունների ընտանիքներում եւ երկրի սպիտակամորթ բնակչության ծերացումը: Այսպես, ԱՄՆ-ում մինչեւ 5 տարեկան երեխաների 50,2 տոկոսը ծնվել Է ազգային փոքրամասնությունների ընտանիքներում, որոնցում միագումար բնական աճը երեք անգամ գերազանցում Է մահացության ցուցանիշը: Իսկ սպիտակամորթ բնակչության շրջանում մահացությունը 2013-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակաշրջանում ծնելիությունը գերազանցել Է գրեթե 62 հազար մարդով:

«Մենք սպասում Էինք, որ ապագայում տեղի կունենա սպիտակամորթ բնակչության բնական նվազում, բայց մենք ենթադրում Էինք, որ այդ գործընթացը կսկսվի տասը-քսան տարուց ոչ շուտ,-Մարդահամարի բյուրոյի տվյալները մեկնաբանել Է Նյու Հեմփշիրի նահանգի համալսարանի ժողովրդագիր Քեն Ջոնսոնը:-Որքան Էլ պարադոքսալ Է, սպիտակամորթներն այժմ ներգաղթյալներից ավելի շատ են կախված երկրի բնակչության աճի ապահովման հարցում, քան ԱՄՆ-ի որեւԷ այլ խումբ»:

Ըստ վերջին տվյալների, որոնք գործակալությունը ներկայացրել Է 2014 թվականի հուլիսին, երկրում ապրում Է 197,9 մլն սպիտակամորթ, Լատինական Ամերիկայի երկրներից սերված 55,4 մլն բնակիչ, 45,7 մլն աֆրոամերիկացիներ, ասիական ծագում ունեցող 20,3 մլն քաղաքացիներ, 6,5 մլն բնիկ ամերիկացիներ եւ 1,5 մլն հավայցիներ եւ Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներից սերվածներ:

Մարդահամարի բյուրոյում նաեւ նշվել են առավել ապշեցուցիչ «հակադրությունները» երկրի այս կամ այն մասում ռասայական տարբեր խմբերի հարաբերակցության առումով: Այսպես, Նյու Մեքսիկոյի նահանգում Լատինական Ամերիկայի երկրներից սերվածներն արդեն կազմում են բնակչության 47,7 տոկոսը, ինչը նման ամենաբարձր ցուցանիշն Է ԱՄՆ-ում, բայց նրանք առավել մեծ թիվ են կազմում Կալիֆոռնիայի նահանգում՝ 15 միլիոն:

Նյու Յորքն աֆրոամերիկացիների առավել մեծ թվով նահանգն Է, որտեղ նրանց թիվը 3,8 միլիոն Է, բայց նահանգի մնացած բնակչության նկատմամբ տոկոսոային հարաբերությամբ առաջատարը Միսիսիպին Է: Այնտեղ աֆրոամերիկացիները կազմում են բնակչության 38,2 տոկոսը: Ասիայի երկրներից սերվածները առավել մեծ թիվ են կազմում Կալիֆոռնիայում՝ 6,3 միլիոն: Իսկ տոկոսային հարաբերությամբ նրանք գերակշռում են Հավայիի նահանգում՝ 56,2 տոկոս:

ԱՄՆ-ում բնակվում Է շուրջ 315 մլն մարդ: Ըստ կանխատեսումների՝ 2051 թվականին այստեղ կապրի արդեն 400 մլն մարդ, իսկ 2060 թվականին երկրի բնակչությունը կհասնի 420,3 միլիոնի: Այդ ժամանակ ԱՄՆ-ի բնակչության հիմնական Էթնիկական կազմը, ինչպես կարծում են Մարդահամարի բյուրոյում, հետեւյալ տեսքը կունենա՝ 43 տոկոս սպիտակամորթ բնակչություն, 14,7 տոկոս թխամորթներ, 31 տոկոս լատինամերիկացիներ եւ 8 տոկոս՝ ասիացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]