1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ոսկե ծիրան»-ի անվանակարգերում կմրցի 76 ֆիլմ

«Ոսկե ծիրան»-ի անվանակարգերում կմրցի 76 ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը հետաքրքիր և յուրահատուկ ֆիլմեր կներկայացնի կինոսերներին: Կինոփառատոնն այս տարի 1600 հայտ է ստացել 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմերից 12-ը կմրցեն փառատոնի «Միջազգային խաղարկային», 13-ը՝ «Միջազգային վավերագրական», 17-ը՝ «Հայկական համայնապատկեր» և 34-ը՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: «Արմենպրես»-ը ներկայացնում է փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերն ու ընտրված ֆիլմերը:

«Հայկական համայնապատկեր» 

«Ոսկե ծիրան» ՄԿՓ ծրագրերի համադրող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի խոսքով՝ այս տարվա մրցույթում ընդգրկված է 18 ֆիլմ:

«Ներկայացված էր 90 ֆիլմ: Հայկական համայնապատկեերում ընդգրկված են հայ ռեժիսորների լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր: Կտրվի երեք մրցանակ լավագույն լիամետրաժ, լավագույն կարճամետրաժ և լավագույն վավերագրական ֆիլմերին»,-նշեց Րաֆֆի Մովսիսյանը: Նրա խոսքով՝ մրցույթի այս տարվա ֆիլմերը հնարավոր կլինի դիտել նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում՝ լավագույն որակով:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված են նաև Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915», Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարները:

 «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

«Կորիզ» ծրագրի պատասխանատու Վարդան Հակոբյանի խոսքով՝ հինգերորդ անգամ անցկացվող մրցույթը տարեցտարի ավելի մեծ թափ է հավաքում:

«Այս ձևաչափը բավականին ընդունված է, բայց ոչ բոլոր փառատոններում կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր կա: Սկզբնական շրջանում բազմիցս դիմում էինք գործընկերներին, որ ուղարկեն ֆիլմեր, այս տարի ինքնահոս կարգով 750 ֆիլմ է եկել: Դրանցից 34 ֆիլմ է ընտրվել, որոնք կպայքարեն մրցույթում: Մեկ հայկական ֆիլմ կա՝ Տաթև Հակոբյանի «Օտարը»,-նշեց նա:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վավերագրական ֆիլմերի անվանակարգի պատասխանատու, «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքով՝ ներկայացված 620 ֆիլմից ընտրվել է 13-ը:

«Պայքար, բողոք, փախուստ, մենություն, տարատեսակ մտքեր, սեր.. Չգիտեմ ինչու՝ ավելի շատ ֆիլմեր կան ծովի և օվկիանոսի մասին: Այս տարվա մրցույթում, ի ուրախություն մեզ, հայկական ֆիլմ կա՝ Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» –ը, որը  Հայաստանի, Գերմանիայի և Նորվեգիայի համատեղ արտադրության արդյունք է»,-տեղեկացրեց նա:

Խաղարկային մրցույթ

Խաղարկային մրցույթի պատասխանատու Արթուր Վարդիկյանի խոսքով՝ մրցութային ծրագիրը 300 մասնակցության հայտ է ստացել, ինչը բավականին շատ է:

«Անցյալ տարի 200 ֆիլմ էր ուղարկվել: Ընտրվել է 12 ֆիլմ՝ աշխարհի տարբեր աշխարհամասերից: Սոցիալական, ներանձնային խնդիրներ, սեր և այլ թեմաներ ներառող ֆիլմեր են»,-նշեց նա:

 Արտամրցութային ծրագրեր

«Ոսկե ծիրան» ՄԿՓ միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանի խոսքով՝ արտամրցութային ծրագրերը փառատոնի կարևորագույն մասն են կազմում:

«Փառատոնը կմեկնարկի  Ռոբեր Գեդիգյանի՝ Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ: Փակման ֆիլմն է Համո Բեկնազարյանի «Նամուսը» »,-նշեց Տաթևիկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ «Երևանյան պրրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն Բեռլինի, Կաննի և այլ փառատոնների մրցանակակիր ֆիլմերը: Բացի այդ, երկու հատուկ ծրագիր է նվիրվելու Հայոց ցեղասպանության տարելիցին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]