Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստամբուլի համալսարանի ուսանողները հաստատել են Հայոց ցեղասպանության իրողության հարցում իրենց համոզմունքը

Ստամբուլի համալսարանի ուսանողները  հաստատել են Հայոց ցեղասպանության  իրողության հարցում իրենց համոզմունքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի տեխնիկական համալսարանի (ՍՏՀ) ուսանողները հաստատել են Հայոց ցեղասպանության իրողության մեջ իրենց համոզմունքը` բողոքի ցույց կազմակերպելով համալսարանի ռեկտորատի շենքի դիմաց ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին «Առերեսվիր Հրանտի, Սեւակի, ցեղասպանության հետ» բովանդակությամբ պաստառներ պարզելու համար իրենց դեմ բացված դատական հետաքննության դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս»-ը, համալսարանի դասախոսների մասնակցությամբ «ՍՏՀ-ում ազատությունները հետաքննվում են» գրությամբ պաստառներով ակցիայի ժամանակ կազմակերպված մամուլի ասուլիսում ուսանող Չաղլա Քարաքաշը հայտարարել է, որ «դարեր շարունակ ժամանակակից լինելու պնդումներով հայտնի ՍՏՀ-ը այժ արդեն հայտնի է ոչ թե կրթական մակարդակով, այլ հետաքննություններով»:

Ակցիային մասնակցել են նաեւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) թուրքական խորհրդարանի պատգամավորներ Գարո Փայլանը, Բեյզա Ուսթունը եւ Սեզայի Թեմելլին:

Մամուլի ասուլիսում Գարո Պայլանն ասել է. «Այս երկրի ազատությունը չափվում է համալսարաններով: Այս համալսարանում Հայոց ցեղասպանության հիշատակումը հանցագործություն է, իսկ նրա ժխտումը ազատ է: Մինչեւ չառերեսվենք Ցեղասպանության հետ, որպես Թուրքիայի ժողովուրդ չենք կարող ապրել եղբայրաբար, միասին: Երախտագիտություն եմ հայտնում իմ ժողովրդի ցեղասպանության հետ առերեսվելու համար այստեղ հիշատակություն կատարած ընկերներիս` առերեսման պայքարում հայ ժողովրդին ցույց տված աջակցության համար»:

Պատգամավոր Սեզայի Թեմելլին էլ նշելով, որ թուրքական համալսարանները հետ են մնացել ժամանակակից մտածողոթյունից` նրանց դեմ շարունակվող ճնշումների պատճառով, ասել է. «Անհրաժեշտ է հետաքննել համալսարանները կայազորային մտածողությամբ կառավարող ռեկտորների իրավացիությունը»:

Ակցիայի վերջում ուսանողներն այրել են իրենց ուսանողական վկայականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]