Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սփյուռք ամառային դպրոց»-ի մասնակիցների թիվն ամենամեծը կլինի նախորդ տարիների համեմատ

«Սփյուռք ամառային դպրոց»-ի մասնակիցների թիվն ամենամեծը կլինի նախորդ 
տարիների համեմատ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց» 2015-ի այցելուների թիվը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ է լինելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին սփյուռքի նախարարությունում նախարարին կից ատյանի հերթական նիստի ժամանակ հայտնել է համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

Նա նշել է, որ եթե 2012 թվականին նախատեսված 70 մասնակցի փոխարեն  ամառային դպրոցն ընդունել է 131 մասնակից՝ 15 երկրից, ապա 2013 թվականին նախատեսված 100-ի դիմաց մասնակցել է 201 սփյուռքահայ՝ 20 երկրից, իսկ 2014թ. նախատեսված 100-ի դիմաց՝ 222 սփյուռքահայ, աշխարհի 22 երկրից: Այս տարի նախատեսված է 250 սփյուռքահայի մասնակցություն:

Գյանջումյանը հայտնել է, որ ամառային դպրոցի ընթացքում ուսումնական, տեսական  և գործնական պարապմունքներին զուգահեռ կիրականացվեն նաև միջոցառումների, թանգարաններ այցելությունների, շրջագայությունների, հանդիպումների ծրագրեր: «Սփյուռք» ամառային դպրոցի բացումը կկազմակերպվի հայոց լեզվի դասընթացի հանդիսավոր մեկնարկով, իսկ փակումը՝ օգոստոսի 1-ին հավաստագրերի հանձնման արարողությամբ:  

2015 թվականը ծրագրի իրականացման 4-րդ տարին է: ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ 2012 թվականից իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը: Յուրաքանչյուր տարի մեծանում է ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքի կողմից, թերևս, ամենապահանջված ծրագրերից մեկը և արդեն կայացած կառույց է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am