1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջինի Հենսոնը բանաստեղծությունների երկլեզու հրատարակությունը նվիրել է Ցեղասպանության տարելիցին

Ջինի Հենսոնը բանաստեղծությունների երկլեզու հրատարակությունը նվիրել է 
Ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի բանաստեղծուհի և երաժիշտ Ջինի Հենսոնի նոր՝ «Ամպերի տակ» ժողովածուում միահյուսվում են սերը, կորուստը և իղձերը: Գրքի՝ անգլերեն-հայերեն հրատարակությունը հեղինակը նվիրել է Հայոց ցեղասպանության տարելիցին: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հյուր Ջինի Հենսոնը Հայաստանում է՝ հունիսի 27-ին Բյուրական արվեստի ակադեմիայում իր նոր գիրքը ներկայացնելու համար: Նա մեր երկիր է եկել իր ամուսնու՝ հայտնի շոտլանդանցի դիրիժոր Դեյվիդ Դեվիսի հետ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ ամուսինները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերին և շատ են հուզվել:

«Իրենց ամբողջ կյանքում ամուսինները ծառայել են մշակույթին, կրթությանը և ազգերի միջև բարեկամական հարաբերություններին: Մեծ պատիվ է, որ նրանք մեր հյուրերն են: Բյուրականում հունիսի 27-ին անցկացվելու է Ջինի Հենսոնի գրքի շնորհանդեսը, սակայն մի զավեշտալի դեպք է եղել. գրքերը Փարիզից Հայաստան չեն ժամանել, ավելի ուշ կլինեն Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գրքի շնորհանդեսին զուգահեռ կներկայացվեն նաև գեղարվեստական համարներ:

«Ամպերի տակ» գիրքը բրիտանացի բանաստեղծուհի և երաժիշտ Ջինի Հենսոնի անդրանիկ ժողովածուն է: «Ինձ համար Հայաստան գալը համարժեք է տուն գալուն, ընկերների և հարազատների շրջապատում եմ ինձ զգում: Անհամբեր սպասում եմ շնորհանդեսին»,- նշեց նա:

Հենսոնի ամուսինը՝ շոտլանդանցի դիրիժոր Դեյվիդ Դեվիսն արդեն չորրորդ անգամ է մեր երկրում: Նշում է, որ նախկինում որպես դիրիժոր է եկել Հայաստան:

«Հայաստանի մի մասն եմ ինձ համարում: Ես այստեղ եմ որպես մարդ, որը Հայաստանի ընկերն է, կիսում եմ ձեր ցավը: Ողջ շոտլանդական ժողովրդի անունից ինձ թույլ եմ տալիս ասել՝ մենք կիսում ենք ձեր ցավը և աղոթում ենք Ցեղասպանության ճանաչման համար, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանն ունենա բարեկեցիկ ապագա»,- նշեց նա:

Շնորհանդեսն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ջինի Հենսոնի գիրքը կներկայացվի նաև Միացյալ Թագավորությունում. Լոնդոնում սեպտեմբերին տեղի կունենա գրքի շնորհանդեսը:  



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]