Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց Հայաստանի վերաբերյալ զեկույցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց Հայաստանի վերաբերյալ 
զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր 29-րդ նստաշրջանի ընթացքում հաստատվեց Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: 

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը հակիրճ անդրադարձավ վերջին ամիսների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև ստացված հանձնարարականների համատեքստում կառավարության հետագա ձեռնարկելիք քայլերին:

Հայաստանն, ընդհանուր թվով, ստացել է 189 հանձնարարական, որից 155 ընդունել է, 20-ն՝ ընդունվել է մասամբ, 4-ը չի ընդունվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]