Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրիստիան Տեր-Ստեփանյանը RESIFECO-ի նախագահն է

Քրիստիան Տեր-Ստեփանյանը RESIFECO-ի նախագահն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային կառույցների և հաստատությունների ցանցի (RESIFECO) 3-րդ հանդիպման ժամանակ քննարկվել են ցանցի տարածաշրջանային գործողությունների ծրագիրը և հեռանկարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Ռումինիայի ազգային համակարգող, ցանցի նախագահ Վիկտորիա Պոպեսկուի և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Շանտալ Մորենոյի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը ներկա էին Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության, Մոլդովայի և Ռումինիայի ազգային համակարգողները և ազգային կառույցների պատասխանատուները:

Մասնակիցները կարևորել են Հայաստանի օրինակով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանների ստեղծումը` Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցաբար: Ազգային պատասխանատուները ողջունել են 2015թ. հոկտեմբերի 10-11-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական հաջորդ համաժողովի անցկացումը Երևանում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի Ֆրանկոֆոնիայի տարածմանը տարածաշրջանում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն ընտրվել է RESIFECO-ի նախագահ, իսկ Բուլղարիայի ազգային պատասխանատու Մարիա Դոնևսկան՝ փոխնախագահ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]