1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՌԴ և ՀՀ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման հարցը

ՌԴ և ՀՀ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում էլեկտրաէներգիայի 
թանկացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական միջկառավարական հաձնաժողովի 16-րդ նիստի նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանցի պաշտոնյաները Հայաստանի ղեկարավության հետ քննարկել են նաև ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:  

Այս մասին պարզ դարձավ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի խոսքից, ով Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց այն մասին, թե քննարկում եղել է, սակայն չներկայացրեց մանրամասներ:

«Ես չէի պատրաստվել պատասխանելու այս հարցերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սոկոլովը: Ռուս նախարարը խնդրեց հարցեր ուղղել միայն առևտրական ներկայացուցչության նոր գրասենյակի վերաբերյալ և չշեղվել թեմայից: Սակայն քննարկման մասին լրագրողների հարցապնդումներին ընդառաջելով` Մաքսիմ Սոկոլովն ասաց. «Իհարկե, քննարկվել է»: Նա նկատեց, որ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, ինչ-որ պետք էր:

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը:  Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշվել դաշնակցային համագործակցությունը հարստացնելու գործնական ուղղություններ: Քննարկված հարցերը վերաբերել են էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]