Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը նոր գրասենյակ ունի

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը նոր գրասենյակ ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակն ավելի հարմարավետ պայմաններ է առաջարկելու իր ծառայություններից օգտվող գործարարներին: Այս մասին հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ով  ներկա էր  գրասենյակի բացման արարողությանը: Նա շնորհավորեց երկու երկրների գործարարներին` գրասենյակի բացման կապակցությամբ, և ընդգծեց, որ համագործակցության ընդլայնման տեսանկյունից առևտրային ներկայացուցչությունը կարևոր դեր ունի:  

«Կարծում եմ` և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում այսօր գիտակցում են, թե ինչ բարձր մակարդակի վրա է գտնվում  մեր առևտրային, տնտեսական և ինչու ոչ` քաղաքական հարաբերությունները: Այդ պատճառով էլ նոր գրասենյակի բացումը կարևոր քայլ է: Այսօր ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ շուրջ 3 մլրդ դոլար են, բացի այդ, Հայաստանն այս տարվանից անդամակցում է ԵԱՏՄ-ին, հետևաբար՝ երկու երկրների բիզնեսների համար մեծացել են հնարավորությունները: Մենք տեսնում ենք` որքան դինամիկ է երկկողմ  համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը և ընդգծեց, որ  այս տարի ռուսական կապիտալով երկու արտադրություն է բացվել Հայաստանում:

ՀՀ-ում Ռուսաստանի արևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն էլ նշեց, որ առևտրային ններկայացուցչությունը գրասենյակի բացումից հետո դառնալու է ավելի հասանելի  իր գործընկերների համար: «Մենք ընտրել են սպառողներին ուղղված գործելաոճ: Դրանով է պայմանավորված, որ գրասենյակը գտնվում է բիզնես-կենտրոնում: Մեր կազմակերպությունը ծառայություններ է տրամադրում Հայաստանում ռուսական բիզնեսներին, կազմակերպում  գործարար առաքելություններ: Նախորդ տարի, օրինակ, կազմակերպվել է 20 բիզնես-առաքելություն, այս տարի` 5 -ը: Մենք օգնում ենք ռուս գործարարներին Հայաստանում գտնել գործընկրներ և գործունեություն ծավալել»,- ասաց Բաբկոն: ՌԴ առևտրային ներկայացուցիչը նշեց, որ իրենք ծառայություններ են մատուցում հիմնականում փոքր բիզնեսներին, իսկ մեծ ընկերությունների հետ համագործակցությունն ավելի թույլ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]