Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մաշտոցի պողոտայում վերականգնվել է երթևեկությունը

Մաշտոցի պողոտայում վերականգնվել է երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրանէրգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների մի մասը հունիսի 26-ին Ազատության հրապարկից սկսած երթի ընթացքում, անցնելով Մաշտոցի պողոտայով, փակել էր ճանապարհը և հայտարարել, որ մեկ ժամ նստացույց են անելու: Այժմ ցուցարարների խումբը հեռացել է Մաշտոցի պողոտայից,  երթևեկությունը վերականգնվել է: Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել էր Բաղրամյան պողոտայում ցուցարարների համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանին և հորդորել ազատել Մաշտոցի պողոտան:

«Ես հորդորում եմ ձեզ դիմել այնտեղ համակագրող խմբի անդամներին, մասնավորապես, Վաղինակ Շուշանյանին, և խնդրել ազատել Մաշտոցի պողոտան»,- նշել է Վալերի Օսիպյանը:

Ցուցարարներից Մաքսիմ Սարգսյանը պատասխանել է, որ Մաշտոցի պողոտայում նստացույցը նախապես ծրագրված չի եղել, և երթի մասնակիցներն ինքնաբուխ են որոշել այն:

«Երթի ընթացքում մասնակցիների մի մասը ինքնաբուխ նստել է և հայտարարել, որ մոտակա մեկ ժամը անցկացնելու է նստացույց»,- հայտնեց Սարգսյանը:

Այժմ Բաղրամյան պողոտայում է գտնվում նաև  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը  չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում ՝237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի  բարձրացման որոշումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]