Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ երգի թագուհին իր հոբելյանին նվիրված միջոցառմանը խաղաղության կոչ արեց

Հայ երգի թագուհին իր հոբելյանին նվիրված միջոցառմանը խաղաղության կոչ 
արեց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական անվանի կոլեկտիվներն ու մենակատարները յուրահատուկ ելույթներով, ջերմ բարեմաղթանքներով, շնորհավորանքներով ու հիացմունքի խոսքերով նշեցին Օֆելյա Համբարձումյանի ծննդյան հոբելյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՀՀ ժողովրդական արտիստուհու ծննդյան 90-ամյակը տոնելու և սիրված երգչուհուն մեծարելու էին եկել նրա արվեստը գնահատողները՝ տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Հայ երգի թագուհուն նվիրված երեկոյին հնչեցին բազմաթիվ ժողովրդական և էստրադային սիրված գործեր:

Ինքը՝ հոբելյարը հետևում էր բեմում ընթացող անցուդարձին, ունկնդրում էր ելույթներն ու ընդունում շնորհավորանքները:

Մինչ համերգի մեկնարկը, պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե համայն հայությունը շնորհավորում է իր տարեդարձը, իսկ ինքը ի՞նչ կմաղթի իր հավատարիմ ունկնդիրներին, Օֆելյա Համբարձումյանը նշեց. «Մի բան՝ խաղաղություն լինի: Հերիք է տանջվենք»:

ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը կես դարից ավելի՝ շուրջ 54 տարի, աշխատել է Օֆելյա Համբարձումյանի հետ, նշում է, որ նրանց բարեկամությունը նման է քրոջ և եղբոր հարաբերություններին:

«Մեծ հարգանք, անսահման սեր, նվիրվածություն, հարազատություն է կուտակվել նրա նկատմամբ: Իբրև արվեստագետ՝ նա եզակիների շարքում է, որ գիտի փոթորկել նաև արվեստագետի հոգին: Շատ մեծ երգչուհի է, շատ մեծ առաքելություն ունի հայ երգի զարգացման ասպարեզում: Իմ ամենասիրելի մարդն է ազգային երգարվեստում: Ես էլ իր համար եմ շատ սիրելի եղել: Մենք կողք կողքի ենք երգել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց երգիչը: Նա կոչ արեց, որ երիտասարդները փորձեն նմանվել Օֆելյա Համբարձումյանին:

ՀՀ ժողովրդական արտիստուհի, սիրված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը հունիսի 26-ը պատմական օր է համարում:

«Մենք այսօր տոնում ենք մեր հրաշալի, անկրկնելի երգչուհու, ազգային երգարվեստի թագուհու՝ Օֆելյա Համբարձումյանի 90-ամյակը: Եվ ինձ համար մեծ պատիվ է, որ ես այսօր նրա կողքին եմ, և մենք պետք է բոլորս նշենք այդ հրաշալի հոբելյանը: Դպրոցական էի, երբ տարան դիտելու «Անահիտ» ֆիլմը, և առաջին անգամ լսեցի նրա ձայնը»,- վերհիշեց երգչուհին:

Նա ընդգծեց, որ երբեք չէր մտածի, որ մի օր կլինի Համբարձումյանի գործընկերը: «Ես Օֆելյա Կարպովնային քաջառողջություն եմ մաղթում, երկար տարիների կյանք: Ժողովրդի սերը միշտ իր հետ է, միշտ իրեն անչափ սիրել ու հարգել են և շատ տարիներ նրա ձայնը կհնչի մեր բեմահարթակներում, ռադիոյով, հեռուստատեսությամբ»,- նշեց Ռաիսա Մկրտչյանը:

Հոբելյանական երեկոյի անցկացմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Միջոցառման ընթացքում էկրանին ներկայացվեցին հատվածներ երգչուհու համերգային կատարումներից, ինչպես նաև անվանի արվեստագետների՝ Հ.  Հովհաննիսյանի, Հ. Չեքիջյանի, Վ. Բալյանի, Ա. Սարյանի, Է. Միրզոյանի, Ն. Շլեփչյանի և Ա. Ամիրյանի  խոսքերը հոբելյարի մասին: Անվերջ ծափահարությունները երեկոյի անբաժանելի մասն էին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]